-
01.11.2020|
15:13
ՊԲ ստորաբաժանումները գերեվարել են ևս մեկ ահաբեկչի՝ տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Մանրամասները կներկայացվեն առաջիկայում:
-
01.11.2020|
15:12
ԵՄ ղեկավարները դատապարտել են Թուրքիայի «միանգամայն անընդունելի» սադրանքներն ու հռետորաբանությունը, բայց որևէ կոնկրետ գործողություն չեն ձեռնարկի մինչև դեկտեմբերյան գագաթաժողովը:
-
01.11.2020|
15:12
Լեհաստանի հայկական համայնքի ներկայացուցիչները հոկտեմբերի 31-ին փակել են դեպի Գերմանիա միջպետական մայրուղին: Ակցիայի նպատակը հասարակության և լրագրողների ուշադրությունը հրավիրելն էր Արցախում ընթացող պատերազմի վրա:
-
01.11.2020|
15:08
Հարավային և հարավարևելյան ուղղությամբ ունեցել ենք դիրքային որոշակի բարելավում և առաջխաղացում, հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց՝ այսօր ամբողջ օրը՝ վաղ առավոտից, Ադրբեջանի ԶՈՒ ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները։
-
01.11.2020|
15:05
Գիշերը մարտերը շարունակվել են հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում, հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը:
-
01.11.2020|
09:43
Ժնևում բանակցություններից հետո, որտեղ ձեռքբերված պայմանավորվածությունները ևս մի քանի ժամվա կյանք ունեցան, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ներկայացնելով «Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները»:
-
31.10.2020|
20:57
Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արակչին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով մեկնել է Անկարա, հանդիպել Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնարի հետ: Կողմերը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
-
31.10.2020|
20:55
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կասկածի տակ է դրել Amnesty International և Human Rights Watch միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների անաչառությունը:
-
31.10.2020|
20:54
Արցախում Ադրբեջանն այս անգամ օգտագործել է ֆոսֆորային զինատեսակ՝ անտառների վրա, որոնք գտնվում են քաղաքացիներով լի բնակվայրերի մոտ,- թվիթերի իր միկրոբոլոգում գրել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
-
31.10.2020|
20:52
Եթե Տեր-Պետրոսյանն ուզում է իմանալ, թե ինչ է ասել Պուտինը, թող զանգի նրան, ով գրեթե ամեն օր խոսում է Պուտինի հետ՝ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: